
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հունիսի 18-ին, երեկոյան, Երեւանում տեղացած անձրեւի, քամու եւ կայծակի պատճառով ինքնաթիռները չեն կարողացել վայրէջք կատարել: «Զվարթնոց» օդանավակայանից տեղեկացանք, որ ամենաուշը վայրէջք է կատարել Փարիզի չվերթը, այն պետք է Երեւանում իջներ հունիսի 18-ին, ժամը 19։55-ի սահմաններում, սակայն եղանակային պայմանները թույլ չեն տվել, եւ ինքնաթիռը թռել է Թբիլիսի, 8 ժամ հանգստացել եւ Երեւանում վայրէջք կատարել հունիսի 19-ին, ժամը 10։00-ին:
Փարիզի չվերթով Հայաստան էին վերադառնում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում կայացած «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի Հանրապետության» եւ «Չիրագովն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործերով լսումներին մասնակցած հայ պատվիրակության անդամները: Այդ թվում՝ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, նրա տեղակալ Էմիլ Բաբայանը, արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանը եւ այլք: Հայ պաշտոնյաներն իջել են Թբիլիսիում, որտեղից էլ միայն երեկ լուսադեմին հասել Երեւան»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: