ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի Ավան վարչական շրջանի Ավետիք Իսահակյան թաղամասի 2-րդ, 3-րդ, 4-րդ շենքերի բնակիչները «Ժողովուրդ»-ին տեղեկացրին, որ պատգամավորի թեկնածու ՀՀԿ-ական Ռոբերտ Սարգսյանի շտաբի աշխատակիցները խոստացել են դեկտեմբերի 2-ի ԱԺ լրացուցիչ ընտրություններին ընդառաջ 5000-ական դրամներ բաժանել: Բայց կարծես թե այդ խոստումը չեն կատարելու, քանի որ այս օրերին Սարգսյանի շտաբի՝ բնակիչների անձնագրի տվյալներն ու ստորագրությունները հավաքող աշխատակիցներն ընտրողներին ասել են, թե նախագահական ընտրություններին «կգումարեն իրար» ու երկուսը միաժամանակ կվճարեն: Փորձեցինք զրուցել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդու՝ Ռ. Սարգսյանի հետ, սակայն վերջինս ողջ օրվա ընթացքում համառորեն չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին եւ հաղորդագրություններին:




Լրահոս