Armenian text to speach

«Հայաստանի արտաքին պարտքը «անհարմարավետության միջակայքում» է». «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցչության ղեկավար Թերեզա Սանչեսը երեկ մեր թղթակցի հետ զրույցում հայտարարել է, թե Հայաստանի արտաքին պարտքը արդեն գտնվում է «անհարմարավետության միջակայքում»:

«ՀՀ կառավարությունը պետք է միջոցներ ձեռնարկի, որ ՀՆԱ-ի ցուցանիշի համեմատ պարտքը սկսի նվազել»,- ասել է ԱՄՀ ներկայացուցիչը: Ինչ վերաբերում է ԱԺ արտահերթ նստաշրջանում ներկայումս քննարկվող «Պետական պարտքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծին, որով կառավարությունը ցանկանում է պետպարտքի ծավալների սահմանափակումներից հանել ԿԲ-ի պարտքը և դրանով իսկ հնարավորություն ստանալ ավելի մեծ պարտքեր ներգրավվելու, ապա ըստ Սանչեսի դա ԱՄՀ–ի համար նշանակություն չունի:

«ԱՄՀ-ն իր որոշումներում հաշվի է առնելու ՀՀ ընդհանոտ կառավարության և ԿԲ-ի պարտքերի գումարը»,- ասել է ԱՄՀ ներկայացուցիչը: Նա տեղեկացրել է. որ սեպտեմբերին ԱՄՀ-ն հանդես կգա ՀՀ տնտեսության մասին նոր կանխատեսումներով: Ըստ Սանչեսի, տնտեսական ցուցանիշները կարող են փոքր ինչ բարելավվել, ինչը պայմանավորված է ՌԴ տնտեսությունում իրավիճակի մի փոքր կայունացմամբ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս