ՌԴ-ում ձերբակալվել ու արտաքսվել է ադրբեջանցի «օրենքով գող»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանցի քրեական հեղինակություն, հանցավոր աշխարհում «Յունուս» մականունով հայտնի «օրենքով գողը» ձերբակալվել է Ռուսաստանում ու արտաքսվել հայրենիք: Այս մասին հայտնում է Ռուսաստանի ՆԳՆ քրեական հետախուզության գլխավոր վարչությունը:

Մոսկվայի մարզի Լոբնյա քաղաքում Ռուսաստանի ՆԳՆ քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից ձերբակալվել է Ադրբեջանի քաղաքացի, հանցավոր աշխարհում «Յունուս» մականունով հայտնի «օրենքով գողը», ով Ռուսաստանի տարածքում գտնվել է միգրացիոն օրենսդրության խախտումներով:

Հունիսի 19-ին ձերբակալվածը Մոսկվա-Բաքու չվերթով արտաքսվել է Ռուսաստանի Դաշնության տարածքից:




Լրահոս