Ռուսաստանը կարող է ապագայում կրկին միանալ G8 խմբին` չնայած Կանադայի դիրքորոշմանը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է CBC հեռուստաալիքը:
«Ես չեմ ցանկանում ոչ մեկին նեղացնել, սակայն եթե ԱՄՆ-ն ասի, որ Ռուսաստանը պետք է նորից միանա G8-ին, ապա վարչապետը կփոխի իր կարծիքը»,- Պուտինի խոսքերը մեջբերում է հեռուստաալիքը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը հայտարարել է ընդդեմ Ռուսաստանի նոր պատժամիջոցներ կիրառել: