Բաքվում ընթացող Եվրոպական խաղերում հրաձգության մրցաշարում այսօր պայքարը սկսեցին ատրճանակով 50 մետրից մրցաձևի մասնակիցները: Հայաստանը ներկայացնում էր Նորայր Առաքելյանը:
Որակավորման փուլում նա 6 կրակոցից հավաքեց 535 միավոր և գրավեց 28-րդ հորիզոնականը: Կրակագիծ էին դուրս եկել 31 հրաձիգներ և Նորայր Առաքելյանը չհաղթահարեց որակավորման փուլի արգելքը: