ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մեկ շաբաթվա ընթացքում` մայիսի 28-ից հունիսի 3-ն ընկած ժամանակահատվածում, նախագահական ինքնաթիռով արտերկիր մեկնելու նպատակով ծախսել է 37 միլիոն 100 հազար դրամ:
Մասնավորապես, մայիսի 28-ից 29 ՀՀ վարչապետը մեկնել էր Ղազախստան, ինչի համար ՀՀ Կառավարության աշխատակազմը «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ին վճարել է 16 մլն 500 հազ. դրամ:
Իսկ հունիսի 1-ից 3-ը վարչապետը մեկնել էր Չեխիա: Արդյունքում, վարչապետի համար նախագահական ինքնաթիռով Երեւան-Պրահա-Երեւան չվերթ կազմակերպելն արժեցել է 20 մլն 600 հազար դրամ: