Երեւանի թիվ 1 եւ Գյումրու թիվ 35 ընտրատարածքներում վերջին ամիսներին սրընթաց «աճել է» բնակչության թիվը: Իսկ պատճառն այնտեղ մեծամասնական ընտրակարգով կայանալիք ԱԺ ընտրություններն են:
Եթե մայիսին տեղի ունեցած ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրացուցակներում թիվ 1 ընտրատարածքում գրանցված էր 63 հազար 814 մարդ, ապա դեկտեմբերի 2-ին կայանալիք ընտրություններին ընտրացուցակում գրանցվածների թիվը հասել է 65 հազարի: Պատգամավորի թեկնածու Ստեփան Սաֆարյանը երեկ ահազանգել է, որ կան հասցեներ, որոնցում գրանցված են 70 չափահաս մարդիկ, կա 904 հասցե, որտեղ գրանցված է 6 եւ ավելի ընտրող: Ինչ վերաբերում է Գյումրուն, ապա այստեղ էլ ընտրողների թիվը 55 հազար 393-ից այս ամիսների ընթացքում դարձել է 56 125: Այս ընտրատարածքի թեկնածու, ՀՀՇ անդամ, ՀԱԿ ներկայացուցիչ Մուրադ Գրիգորյանն էլ, պատահական չհամարելով տեղի ունեցածը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե մյուս կողմից ոստիկանության անձնագրային բաժանմունքն ընտրացուցակները գաղտնի է պահում՝ ասելով, որ ԸՕ-ում նախատեսված չէ, որ դրանք տրամադրվեն: Գրիգորյանն ահազանգեց, որ իր ընտրատարածքի՝ հատկապես գյուղական բնակավայրերում գրանցված են անձինք, որոնց որեւէ մեկը գյուղում չի ճանաչում, ասել է թե՝ նրանք գոյություն չունեն:
ԱՃՈՒՄ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ