Ռոնալդինյոն հեռացել է մեքսիկական «Կերետարո»-ից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրազիլացի կիսապաշտպան Ռոնալդինյոն հեռացել է մեքսիկական «Կերետարո»-ից: Ֆուտբոլիստն ակումբի կազմում հանդես էր գալիս 2014թ. սեպտեմբերից:

«Շնորհակալություն եմ հայտնում մեքսիկացիներին: Դուք միշտ կմնաք իմ սրտում: Հուլիսին կայցելեմ Մեքսիկա և անձամբ հրաժեշտ կտամ: Այժմ ես կվայելեմ արձակուրդս եւ կմտածեմ ապագայիս մասին»,- նշել է նա:

«Կերետարո»-ի կազմում Ռոնալդինյոն անցկացրել է 27 հանդիպում, խփել է 8 գոլ, կատարել է 6 գոլային փոխանցում:




Լրահոս