Ազատության հրապարակում «Ոչ թալանին» նախաձեռնության հայտարարած նստացույցը շարունակվում է: Armlur.am-ի հետ զրույցում նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը նշեց, որ գիշերը խաղաղ է անցել, որևէ միջադեպ տեղի չի ունեցել, ոստիկանների կողմից սադրանքներ չեն եղել: Նա ասաց, որ այս պահին իրենց նախաձեռնության անդամները իրազեկում են անում Երևանի վարչական շրջաններում, որից հետո իրենց փոխարինող խումբ կգա Ազատության հրապարակ:
Նրանք նշում են, որ հոգնած չեն, մարտական տրամադրվածությունը պահպանվում է, իշխանություններին տրված ժամկետը մնում ուժի մեջ:
Նստացույցի մասնակիցները կոչ են անում բոլորին միանալ իրենց, քանի որ, նրանց խոսքով, միասնականության միջոցով կարող ենմ հաջողության հասնել: Նրանք նաև դեմ չեն լինի, որ իրենց փոխարինող մարդիկ էլ գան: