
«Նախկին նախագահները լինելու են իմ խորհրդականները, որովհետեւ այն հզոր ու կենտրոնամետ պետության նախապայմաններից է: Իհարկե, ոգեւորությունն ու հայրենասիրությունը լավ բան է, բայց փորձը երբեք չի խանգարում»:
Շա՜տ համեստ մարդ դուրս եկավ էպոսագետ Սեդրակյանը, այնքան համեստ, որ ՀՀ նախագահի աթոռին նստելուց հետո որոշել է ՀՀ նախկին երեք նախագահներին տանել իրեն խորհրդական: Բա հո մենակ չի՞ մտնելու ՀՀ նախագահի նստավայր. հազար ու մի խնդիր կա: Իսկ նախկին նախագահները նրան կսովորեցնեն՝ ինչպես մոտենալ աթոռին, ինչպես սեղմել սեղանի կողքին շարված հեռախոսների կոճակները եւ, վերջապես, որ կոճակն ինչի համար է: Այնպես որ, էպոսագետն իսկապես ճիշտ որոշում է կայացրել՝ ՀՀ նախագահներին իրեն խորհրդական կարգելով: Պարզապես մի փոքր խնդիր կա. մնաց՝ ընտրվի Սեդրակյանը: