
«Ես գոհ եմ տվյալ իրավիճակից, տվյալ երկրից, ղեկավարից ու չեմ մտածել՝ կոնկրետ ում եմ ես պաշտպանելու ու չեմ խառնվում այդ հարցերի մեջ»:
Այսպիսի անհոգ կյանքով Հայաստանում միայն երգչուհիներն են ապրում: Երբեմն այնպիսի տպավորություն է, որ Հայաստանի երկրային աստղերը մեր երկրում չեն բնակվում ու տեղյակ չեն, թե ինչ է կատարվում մեր շուրջը: Հատկապես Սյուզի Մելիքյանը պետք է առավել շատ հետաքրքրություն ունենար ՀՀ քաղաքական կյանքի նկատմամբ, քանի որ նա ոչ վաղ անցյալում աշխատում էր երկրի թիվ մեկ քաղաքականացված հաստատությունում: Նա ՀՀ Ազգային Ժողովի գրադարանում էր աշխատում, ու կարծում էինք, որ սեփական համակարգչով զվարճանալուն զուգահեռ երբեմն-երբեմն պիտանի տեքստեր կարդացած կլիներ: