
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորել է անվանի ճարտարապետ Մուրադ Հասրաթյանին՝ ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ, որում, մասնավորապես, ասված է.
«Նշանակալի է Ձեր ավանդը հայկական պատմական հուշարձանների չափագրման և մեր մշակույթի գլուխգործոցները գիտական շրջանառության մեջ դնելու գործում: Ձեր երկարամյա և բեղմնավոր գործունեությամբ մեծ ներդրում ունեք հայ ճարտարապետության պատմության ուսումնասիրության ասպարեզում:
Մաղթում եմ Ձեզ առողջություն, երկարակեցություն և ամենայն բարիք»: