«Հիմնադիր խորհրդարանի» անդամ, ազատամարտիկ Պավել Մանուկյանը Ազատության հրապարակում էր, երիտասարդների մողքին: Նա Armlur.am-ի հետ զրույցում ասաց, որ իր պարտականությունն է համարում լինել Ազատության հրապարակում. «Որտեղ իմ ժողովրդի ցավն է, ես այնտեղ եմ»:
Ազատամարտիկի խոսքով` էլեկտրաէներգիայի թանկացումը առաջին հայացքից տնտեսական խնդիր է, բայց խորքը քաղաքական է: «Ամեն անբարոյականություն ունի սկիզբ և վերջ: Համակարգային փոփոխությունը դարձել է այսօրվա հրամայականը: Նրանք երկիրը կանխամտածված տանում են կործանման»,- ասաց Պավել Մանուկյանը:
Նա կարծիք հայտնեց, որ հաջողության միանշանակ հասնելու են, և դա սարերի հետևում չէ: Մանուկյանը այսօրվա երիտասարդության «մերանը» լավ որակի է համարում, որն էլ դառնալու է երկրի ապագան:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում: