Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լավ հարաբերություններ է պահպանում իր նախկին կնոջ Լյուդմիլայի ու դստրերի` Մարիայի ու Եկատերինայի հետ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Ընտանիքի հետ իր հարաբերությունների ու իր անձնական կյանիք մասին նախագահը պատմել է լրագրողներին Սանկտ Պետերբուրգում արտասահմանյան տեղեկատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:
Պուտինը պատմել է, որ երբեմն չի քնում մինչ գիշերը ժամը 2-ը և ընտանիքի անդամների խոսում է մանրուքների մասին: Պատասխանելով անձնական կյանքի մասին հարցերին` նախագահը հայտարարել է. «Ես ապագայի պլաններ ունեմ: Ինձ հետ ամեն ինչ կարգին է»: