Ես ակնարկներ արեցի, դիվանագիտական հնարքների դիմեցի, դե ես՝ ես եմ. Արմեն Աշոտյանը` Պոլիտեխնիկի ընտրությունների մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պոլիտեխնիկի ռեկտորի ընտրության գործընթացը եղել է օրինաչափ, և այդ տեսանկյունից՝ ես շատ գոհ եմ գործընթացի որակից: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը` խոսելով Պոլիտեխնիկում ավարտված ռեկտորի ընտրությունների մասին:

«Որպես լիազոր մարմնի ղեկավար մեր ուշադրության կենտրոնում էր գործընթացի օրինականությունը, և իմ գնահատականը ես կարող եմ և պարտավոր եմ տալ բացառապես գործընթացի կազմակերպման իրականացման իրավաչափության և օրինականության հետ կապված», – նշեց նա:

Հարցին՝ ընդունո՞ւմ եք, որ ձեր վերջին ելույթն ինչ-որ չափով ուղղորդիչ դեր ունեցավ ընտրության արդյունքների վրա, նախարարը պատասխանեց.

«Ես որպես ՀՀ կրթության և գիտության նախարար հանդես եմ եկել խորհրդի նիստին՝ որպես խորհրդի անդամ: Պոլիտեխնիկի կանոնադրությամբ՝ խորհրդի բոլոր անդամներն իրավունք ունեն ելույթ ունենալու ընտրությունների ժամանակ և բացահայտ հայտնել իրենց տեսակետը: Եթե նկատեցիք, ես բացահայտ ուղիղ խոսքով տեսակետս հայտնեցի, ես ակնարկներ արեցի, դիվանագիտական հնարքների դիմեցի, դե, ես ես եմ: Ես շատ ավելի գեղեցիկ դա արեցի, ոչ թե ուղիղ խոսքով: Օգտվել եմ իմ հնարավորությունից այնպես, ինչպես ելույթ ունեցած խորհրդի շուրջ 10 անդամներ: Եթե կարծում եք, որ իմ տեսակետն այնքան հեղինակավոր է, որ կարող է կողմնորոշել չկողմնորոշված մարդկանց, շնորհակալ եմ»:

Հիշեցնենք, որ 19-ը կողմ ձայնով Պոլիտեխնիկի ռեկտոր ընտրվեց  Ոստանիկ Մարուխյանը, իսկ Հովհաննես Թոքմաջայնը ստացել էր 12 ձայն:




Լրահոս