
Եմենի մայրաքաղաք Սանայում հզոր պայթյուն է գրանցվել շիական մզկիթի դիմաց: Ականատեսների վկայությունների համաձայն` կան զոհեր: Զոհերի հստակ թիվը դեռևս հայտնի չէ:
Պայթյունը գրանցվել է հին քաղաքում, ուր աղոթելու են գնում ապստամբ-հուսիտները, որոնք վերահսկում են մայրաքաղաքի մեծ մասը:
Նախօրեին Եմենի ԱԳՆ ղեկավար Ռիյադ Յասսինը հայտնել է, որ Ժնևում Եմենի հակամարտության կարգավորման բանակցություններն առանց արդյունքի են ավարտվել:
Եմենի կառավարությունն ապստամբներից պահանջում է լքել նրանց կողմից կառավարվող տարածքները: Ապստամբներն իրենց հերթին պահանջում են դադարեցնել իրենց դիրքերին ավիահարվածները: