Վտանգավոր տորնադոները վախեցրել են Թուրքիայի Իզմիր քաղաքի բնակիչներին ու զբոսաշրջիկներին: Ծովում` ափի անմիջական մոտակայքում, միանգամից երկու տորնադո է առաջացել:
Հսկայական քամու հողմապտույտները երևացել են քաղաքի բոլոր հատվածներից: Դրանք ուղեկցվել են անձրևով ու ուժեղ քամիով: Բարեբախտաբար փոթորիկը Իզմիր չի հասել, ոչ ոք չի տուժել: