Ընդամենը մեկ խողովակ գողանալու համար իջևանցուն սպառնում է 2 տարվա ազատազրկում և 500 հազարից 1 միլիոն դրամ տուգանք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իջեւանի բնակիչ, 1966թ. ծնված Արծրուն Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015թ. մարտի 29-ին՝ ժամը 14-ի սահմաններում, ապօրինի մուտք է գործել Իջեւան քաղաքի Թավրիզյան 57 հասցեում գտնվող տան պահեստարան, այնտեղից հափշտակել է մեկ հատ պոլիէթիլենային խողովակ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, որով սպառնում է 500 հազարից 1 միլիոն դրամ տուգանք կամ մինչեւ 2 տարի ազատազրկում:

Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սույն քրեական գործով դատավարությունը հունիսի 16-ին մեկնարկել է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում: Այսպիսով՝ ընդամենը մեկ խողովակի համար Բերդի բնակիչ Հարությունյանը կարող է հայտնվել բերդում՝ այս դեպքում խոսքը քրեակատարողական հիմնարկի մասին է:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս