Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը 4 խաղով որակազրկվել է: Պատճառը Կոլումբիայի հավաքականի հարձակվող Կարլոս Բակայի հետ միջադեպն է: Նա նաև տուգանվել է 10 հազար դոլարով:
Նշենք, որ Նեյմարը կարող է բողոքարկել իր որակազրկումը: Սակայն, եթե նրա հայցը չբավարավի, բրազիլացին այլևս չի կարող մասնակցել Ամերիկայի գավաթի 2015 թվականի խաղարկության հադիպումներին: