Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Խեսե Ռոդրիգեսը չի հեռանա «արքայական ակումբից»։ Այդ մասին տեղեկացնում է «AS»-ը։
«Արքայական ակումբ»-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը մեծ հույսեր է կապում երիտասարդ ֆուտբոլիստի հետ և մտադիր է նրան հնարավորություն տալ նաև հաջորդ մրցաշրջանում։
Նշենք, որ Խեսեն բաց է թողել նախորդ մրցաշրջանի մեծ մասը` վնասվածքի պատճառով: