«Արարատ»-ը շարունակում է նախապատրաստվել նոր մրցաշրջանին` մարզումներ անցկացնելով Ձորաղբյուրի մարզաբազայում: Ինչպես հայտնում է ակումբի պաշտոնական կայքը, «Արարատ»-ը պայմանագիր է կնքել մեկ ֆուտբոլիստի հետ և երեք խաղացողներ էլ փորձաշրջան են անցնում:
«Արարատն» արդեն պայմանագիր է ստորագրել «Բանանցի» և «Ալաշկերտի» 22-ամյա նախկին կիսապաշտպան Բենիկ Հովհաննիսյանի հետ: Մեր թիմում փորձաշրջան են անցնում «Արարատում» 2013/2014 մրցաշրջանում հանդես եկած 30-ամյա դարպասապահ Ստեփան Ղազարյանը, ինչպես նաև` «Բանանցի» և «Միկայի» նախկին կիսապաշտպան, 25-ամյա Սարգիս Կարապետյանը»,- նշված է հայտարարության մեջ: