Հրապարակ. ՀՀԿ-ն ԲՀԿ սպասվող որոշմանը չի անդրադարձել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նախորդ օրը տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստն անցել է գրեթե տոնական պայմաններում: Նոր շենքին ծանոթացած ՀՀԿ-ականներն անչափ ոգևորված են եղել, որ իրենց պատմական “սև շենքը” նաև շքեղ բովանդակություն է ստացել, այդ ոգով էլ մասնակցել են գործադիր մարմնի նիստին, որի ժամանակ առանձնապես հետաքրքիր հարցեր չեն քննարկվել: Սպասվող ՀՀԿ համագումարին, Սերժ Սարգսյանի արտասահմանյան այցերին, ներքաղաքական մի քանի խնդիրների կողքին որևէ անդրադարձ չի եղել ԲՀԿ-ի սպասվող որոշմանը, վերջինիս նկատմամբ վերաբերմունքին:
Մեսիջը, որը փոխանցել է Սերժ Սարգսյանը այլևս երջանկացած ու բարգավաճած յուր ծերակույտին, եղել է այն, որ մենք մեր գործին ենք, մեզ ուրիշ ոչինչ հետաքրքիր չէ: Որքան էլ պարադոքսալև ՀՀԿ նոր գրասենյակի գինեձոն չի եղել, “մի թաս կոնյակ” այդ օրը ծերակույտը չի խմել, ծերերը տարակուսած շարժում էին իրենց ծեր ուսերը և բացատրելով, որ “շեֆն այդպես էր որոշել”:




Լրահոս