Հայկական ժամանակ. ԱԺ արտահերթ նիստ կհրավիրվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ հայտնի դարձավ, որ դեկտեմբերի 17-ին կառավարությունն ԱԺ արտահերթ նիստ է հրավիրելու։ Այդ մասին գրում է “Հայկական ժամանակ” թերթը։
“Թե ինչ հարցեր են քննարկվելու, դեռ պաշտոնապես հայտնի չէ։ 2013-ի բյուջեի նախագիծը, ըստ ԱԺ մեր աղբյուրների, նախատեսվում է քվեարկության դնել եկող չորեքշաբթի։ Ըստ որոշ լուրերի, նշված արտահերթ նիստում  քննարկվելու են կիսատ մնացած մի շարք հարցեր, այդ թվում՝ կառավարության հեղինակած հարկային փաթեթը։ Չի բացառվում, որ կառավարությունը որոշել է այդ փաթեթն արտահերթով անցկացնել, հաշվի առնելով, որ ԱԺ հաջորդ քառօրյան դեկտեմբերի 24-27-ին է, եւ դժվար կլինի ամանորի նախօրեին քվորում ապահովել”,- գրում է “Հայկական ժամանակը”։




Լրահոս