Ժողովուրդ.Կառավարությունը չի հաշվարկել ժամկետներն ու տեխնիկական հնարավորությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“Ինչպես հայտնի է, ՀՀ կառավարությունը որոշել էր, որ հունվարի 1-ից բոլոր գործարարները պետք է մեր երկրում ունենան էլեկտրոնային ստորագրություն։ Դրա համար նախ անհրաժեշտ է ոստիկանությունից ձեռք բերել նույնականացման քարտ։ Ու քանի որ կառավարությունը հերթական անգամ որոշում կայացնելիս չի հաշվարկել ժամկետներն ու ոստիկանության տեխնիկական հնարավորությունները, բավական տհաճ իրավիճակ է ստեղծվել, արդյունքում մեծ հերթեր են կուտակվել։ Եվ որպեսզի մինչև նոյեմբերի 30-ը մարդիկ կարողանան այդ քարտը ձեռք բերել “զեղչով”՝ 3000 դրամով ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հրաման է տվել, որ անձնագրային բաժիններն այս շաբաթ ու կիրակի ևս աշխատեն։ Բայց, հասկանալի է, որ սրանով հարցը չի լուծվիե որովհետև աննախադեպ հերթերը 2 օրում չեն պակասի։ “Ժողովուրդ”-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանապետը փորձում է միջնորդել վսսրչապետին, որպեսզի “զեղչային համակարգի” ժամկետը երկարացվի”,- գրում է թերթը։




Լրահոս