Ռուսաստանը կբարձրացնի կենսաթոշակային տարիքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ 2020թ Ռուսաստանում կյանքի միջին տևողությունը ենթադրաբար կաճի մինչև 75 տարեկան: Դա անմիջական նախադրյալ կստեղծի կենսաթոշակային տարիքի սահուն բարձրացման համար: Այս մասին Պետերբուրգյան միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ հայտարարել է ՌԴ աշխատանքի նախարար Մաքսիմ Տոպոլինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Կանցկացնենք անհրաժեշտ հաշվարկները, կտեսնենք, թե ինչքանով մեզ մոտ կմեծանա կյանքի տևողությունը, կհասկանանք հանրության տրամադրվածությունը և, հնարավոր է, երկու-երեք տարում հնարավոր կլինի հիմնավորված եզրակացություններ կատարել»,- մեջբերում է գործակալությունը չինովնիկին:

Տոպիլինն ընդգծել է, որ այժմ կենսաթոշակային տարիքը բարձրացնել չի կարելի, քանի որ կյանքի միջին տևողությունը կազմում է 71 տարի:




Լրահոս