
Երեկ` նոյեմբերի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 17:30 սահմաներում, Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղի բնակիչ 21-ամյա Ռաֆիկ Մովսիսյանը, վարելով “ԲՄՎ 520” մակնիշի 20 ՕՍ 784 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Մեղրի ավտոճանապարհի Մալիշկա գյուղի ճանապարհահատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել գազատար խողովակին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ռ. Մովսիսյանին և ուղևոր, նույն գյուղի բնակիչ, 21-ամյա Արթուր Գիվարգիզյանին, գյուղացիների օգնությամբ դուրս են բերել ավտոմեքենայից և տեղափոխել Եղեգնաձորի բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդը` Ռ. Մովսիսյանը, հիվանդանոցում մահացել է: