ԱՐՍԵՆ ԱՐՇԱԿՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ԳԱՅԻ ՊԵՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ՝ նոյեմբերի 29-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանապետի հրամանով, աշխատանքից ազատվել և կադրերի ռեզերվ է ուղարկվել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի հրամանատար Եղիշե Ենգիբարյանը:
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի մեկ այլ հրամանով, ՃՈ 1-ին սպայական գումարտակի հրամանատար է նշանակվել Արսեն Արշակյանը, ազատվելով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատարի պաշտոնից:
Վլադիմիր Գասպարյանի մեկ այլ հրամանով, Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար է նշանակվել Սուրիկ Խուդոյանը՝ ազատվելով Ոստիկանության պետական պահպանության միավորման գնդի հրամանատարի պաշտոնից:




Լրահոս