Աճուրդի կհանվի հայտնի մարդկանց նամակները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“ИТАР-ТАСС”-ի փոխանցմամց, դեկտեմբերի 18-ին ամերիկյան “Profiles in history” աճուրդի տունը վաճառքի կհանի հայտնի մարդկանց նամակները` “Բիթլզ” խմբի առաջնորդ Ջոն Լենոնի, նիդեռլանդցի նկարիչ Վինսենթ Վան Գոգի, ԱՄՆ-ի առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնի, ռուս երգահան Պյոտր Չայկովսկու, Լուի Պաստերի, Զիգմունդ Ֆրեյդի, Չարլզ Դարվինի, Մարի Կյուրիի, Ջուզեպե Վերդիի, Հենրիխ II-ի եւ Նապոլեոն I-ի նամակները: 
Սակայն  աճուրդի գլխավոր նմուշը կդառնա Վան Գոգի նամակը` գրված 1890թ., ֆրանսիական սրճարանի տերեր Ժոզեֆ եւ Մարի Ժինուներին: Չորս էջանոց նամակում նկարիչը տիկին Ժինուին առողջություն է մաղթում: Այդ նամակի արժեքը կազմում է 200-300 հազար դոլար։Մյուս թանկարժեք նմուշը Ջորջ Վաշինգտոնի նամակն է, գրված 1798թ. օգոստոսի 15-ին, քահանա Ջոնաթան Բաուչերին՝ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի միջեւ չհայտարարված ծովային պատերազմի ընթացքում: Այս նամակը նույնպես կվաճառվի 200-300 հազար դոլարով: Ընդհանուր առմամբ աճուրդում վաճառքի կհանվեն ավելի քան 300 պատմական փաստաթուղթ:




Լրահոս