Ազատության հրապարակում նստացույց անողները իրազեկման երթ կանցկացնեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է Ազատության հրապարակում շարունակվում է «Ոչ թալանին» նախաձեռնության նստացույցը, որը նպատակ ունի հասնել հոսանքի թանկացման վերաբերյալ ընդունված որոշման բեկանմանը:

Այս պահին հրապարակում նստացույց անողների թիվն ավելացել է, նրանց են միացել հասարակ քաղաքացիներ:

Նախաձեռնության անդամ Մաքսիմ Հակոբյանը հայտարարեց, որ քիչ հետո իրենք «կպայթեցնեն» քաղաքն իրազեկման ակցիայի միջոցով: Նրանք պատրաստվում են Փոքր Կենտրոնում երթ անցկացնել` իրենց նստացույցին միանալու նպատակով:

Նախաձեռնության մեկ այլ անդամ Վաղինակ Շուշանյանը հայտարարեց, որ իրենց պահանջը մնում է նույնը և իրենք այստեղ են մնալու մինչ երկուշաբթի 19.00-ն, որից հետո շարժվելու են դեպի Բաղրամյան 26` նախագահական նստավայր:

Հավելենք, որ կազմակերպվել է դրամահավաք նստացույցի մասնակիցների սննդի ապահովման համար:




Լրահոս