Հունիսի 21-ին, ժամը 02.06-ին ՏԿԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Քուչակ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ` ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորը, կա վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Ապարան-Երևան հատվածի 10-րդ կմ-ում «Օպել» մակնիշի 33UV869 պետհամարանիշով (վարորդ` Զ. Հ., ծնվ. 1978թ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 10 մ) և ընկել հանդիպակաց փոսը:
Հրշեջ-փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից, ով հոսպիտալացվել է Ապարան քաղաքի բժշկական կենտրոն. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դուրս բերել երթևեկելի գոտի: