Թուրքիան սպառնում է Բելգիային` Հայոց ցեղասպանության մասին վարչապետի հայտարարության համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիան քննադատությամբ է հանդես եկել Բելգիայի վարչապետ Շառլ Միշելի հասցեին, ով մի քանի օր առաջ կառավարության անունից ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը:

Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել այս առիթով, որում ասվում է, թե Միշելի հայտարարությունը «ո՛չ ընդունելի է, ո՛չ էլ ներելի»: Նշվում է, թե Բելգիայի վարչապետը «քաղաքականացրել է» հարցը: Թուրքիան նաև սպառնացել է, որ այդ հայտարարությունը հետևանքներ կունենա Անկարա-Բրյուսել հարաբերություններում:

Նշվում է, որ  վերջին ամիսներին Անկարան «դիվանագիտական հարձակումների» է անցել` փորձելով կանխել տարբեր կառույցների կողմից Հայոց ցեղասպանության ոգեկոչումը կամ ճանաչումը:




Լրահոս