Ստյոպա Սաֆարյանը ևս մեկ անգամ Ռոբերտ Սարգսյանին առաջարկեց բանավիճել հեռուստաեթերով: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թիվ 1 ընտրատարածքից ԱԺ պատգամավորության թեկնածու առաջադրված Ստյոպա Սաֆարյանը:
Նա հիշեցրեց, որ բանավեճի առաջարկ էր արել մրցակցին՝ հանրապետական Ռոբերտ Սարգսյանին, ով հրաժարվել էր: “Ես ևս մեկ անգամ ուզում եմ առաջարկել այսօր որևէ հեռուստաընկերության եթերով ներկայանալ և բանավիճել, քանի որ մինչ երեկո ժամանակ ունենք: Եթե մյուս թեկնածուն պատրաստ լինի գալ, ապա “Կենտրոն” հեռուստաընկերությունը, կարծում եմ, այն կկազմակերպի: Ուրախ կլինեմ, որ նա արձագանքի”,- ասաց Ստյոպա Սաֆարյանը:
Նշենք, որ Ավանի թիվ մեկ ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորության ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 2-ին: