Բաքվում շարունակվող Եվրոպական խաղերի շրջանակում ընթանում են հրաձգության մրցումները:
3 դիրք (ծնկած, պառկած, կանգնած), 50 մետր մրցաձևում Հայաստանը ներկայացնող Հրաչիկ Բաբայանը 33 մասնակիցների թվում զբաղեցրեց 29-րդ հորիզոնականը: Բաբայանը ծնկած դիրքում 4 կրակահերթից հավաքեց 373 միավոր, պառկած դիրքում՝ 390, իսկ կանգնած դիրքում 368 միավոր, հայտնում է Կարեն Գիլոյանը: :