
Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին անդրադարձել է կատալոնական «Բարսելոնա»-ում իր ակումբակից ու Բրազիլիայի հավաքականի ավագ Նեյմարի 4-խաղյա որակազրկմանը Չիլիում ընթացող Ամերիկայի գավաթի 44-րդ խաղարկությունում:
« Նեյմարն իմ ընկերն է, ում միշտ բարին եմ ցանկանում: Ցավալի է, որ նա չի կարողանալու խաղալ Ամերիկայի Գավաթում: Նա մեծ դերակատարում ունի Բրազիլիայի հավաքականում: Ես գիտեմ, թե ինչ է Նեյմարը զգում խաղադաշտ դուրս գալիս: Համբերություն նրան, չեմ ցանկանում ասել, թե որքանով է խիստ կամ արդարացի նրա որակազրկումը»,- նշել է Մեսսին: