9000 նորատիպ գրքեր՝ Երեվանի գրադարաններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Վերջին երկու տասնամյակում առաջին անգամ Երևանի գրադարանները համալրվեցին մեծաքանակ նորատիպ գրքերով։ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ այս օրերին քաղաքապետարանը 214 անուն 9000 կտոր գրքեր է բաշխում Երևանի գրադարաններին՝ Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու տարվա առիթով։
“Իհարկե տարբեր տարիներին Երևանի քաղաքապետարանի ենթակայության գրադարանները պարբերաբար ստացել են նոր գրքեր, բայց միանգամից այսքան մեծածավալ համալրում վերջին 20 տարիներին չէր եղել։ Բոլոր 214 անուն գրքերը վերջին տարիներին պետպատվերով հրատարակվածներն են։ Խմբաքանակում ներառված են և՛գեղարվեստական և՛ մասնագիտական գրականություն, հեքիաթներից մինչև հայ ու համաշխարհային դասականների, ինչպես նաև ժամանակակից գրողների երկեր։ Կարծում ենք՝ ընթերցողը գոհ կլինի”,- նշել է Երևանի քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանը։ 
Երևանի բոլոր վարչական շրջանների գրադարանները կստանան 500-ից 2000-ական կտոր գիրք՝ ըստ գրաֆոնդը թարմացնելու անհրաժեշտության։ Խմբաքանակում ներառված են նաև ռուսալեզու գրքեր։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն




Լրահոս