Հունիսի 20-ին Միսսուրիում կայացել է Bellator 138 մրցաշարը, որի շրջանակներում գլխավոր մարտը դարձել է Կիմբո Սլայսի և Քեն Շեմրոկի միջև կայացած մենամարտը:
51-ամյա Շեմրոկը մարտի սկզբում առավելություն ուներ և թվում էր, թե «կխեղդի» 41-ամյա մրցակցին, սակայն դա անելու համար ուժը չբավականացրեց: Կիմբո Սլայսն այդ ընթացքում կարողացավ ուշքի գալ և հաղթել մրցակցին:
Հայտնի Պատրիսիո «Pitbull» Ֆրեյրեն կրկին ապացուցեց, որ կարող է ցանկացած պարագայից դուրս գալ և հաղթանակ տանել: Դանիել Վայխելի հետ մենամարտի առաջին 4,5 րոպեների ընթացքում մի քանի հարվածներ ստացավ և քիչ էր մնում հայտնվեր նոկաուտում, սակայն փրկվեց: Երկրորդ ռաունդում Ֆրեյրեն կարողացավ տիրել իրավիճակին և մրցակցին նոկաուտի ենթարկեց:
Երեկ օրը հաջող ստացվեց նախկին չեմպիոններ Դանիել Շտրաուսի և Մայքլ Չենդլերի համար: Երկուսն էլ ամբողջությամբ կարգավորում էին իրենց մենամարտի ընթացքը, երկուսն էլ լրջորեն հարվածներ էին հասցնում մրցակցին և վաղաժամ հաղթանակներ տարան: Ստրաուսը հաղթեց Հենրի Կորալեսին, իսկ Չենդլերը` Դերեկ Կամպոսին: