Վերջերս Arton Capital ընկերությունն ուսումնասիրել է, թե որ երկրների քաղաքացիները կարող են առանց վիզայի մեկնել այլ երկրներ:
Նշենք, որ 10-յակում չկան նախկին ԽՍՀՄ երկրների ներկայացուցիչներ:
10. Թոփ-10-ը եզրափակում են Լեհսատանի և Սլովակիայի անձնագրերը, որոնց տերերը կարող են առանց վիզայի այցելել 137 երկրներ:
9. 138 երկրներ առանց վիզայի կարող են այցելել Ավստրալիայի, Կիպրոսի և Չեխիայի քաղաքացիները:
8. Աշխարհի 139 երկրներում ուրախ կլինեն տեսնել նորզելանցադու
7. Ավստրիացիները, հույները և մալայզիացիներն առանց ավելորդ դժվարությունների կարող են այցելել 140 երկիր:
6. Այս հորիզոնականում են գտնվում միանգամից 6 երկրներ` Բելգիա, Հունգարիա, Իռլանդիա, Իսպանիա, Նորվեգիա, Պորտուգալիա: Առանց վիզայի ռեժիմ` 141 երկրների հետ:
5. Կանադան և Շվեյցարիան առանց վիզայի ռեժիմ ունեն 142 երկրների հետ:
4. Դանիան, Նիդերլանդները, Լյուքսեմբուրգը, Սինգապուրը, Ֆինլանդիան և Ճապոնիան առանց վիզային ռեժիմ ունեն 143 երկրների հետ:
3. Եռյակը եզրափակում են Իտալիան և Շվեդիան (144 երկրների հետ առանց վիզայի ռեժիմ):
2. Գերմանիայի, Ֆրանսիայի և Հարավային Կորեայի քաղաքացիները կարող են առանց վիզայի 145 երկիր:
1. Ամենաուժեղն են ճանաչվել ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի անձնագրերը: Այս երկրների բնակիչները կարող են առանց վիզայի 147 երկրների: