Նոբելյան դափնեկիրները պահանջել են մրցանակային գումարը չտալ ԵՄ-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նոբելյան մրցանակի երեք դափնեկիրներ հանդես են եկել Նոբելյան կոմիտեի` 2012թ. խաղաղության մրցանակը Եվրամիությանը հանձնելու որոշման դեմ: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:
“Ակնհայտ է, որ ԵՄ-ն չի պայքարում այն խաղաղության համար, որը նկատի ուներ Ալֆրեդ Նոբելը իր կտակում”,- ասվում է նամակում, որի տակ ստորագրել են ՀԱՀ-ի առաջին սևամորթ արքեպիսկոպոս Դեսմոնդ Տուտուն, 1976թ. Նոբելյան մրցանակի արժանացած Մայրուդ Մագուայրը (Հյուսիսային Իռլանդիա) և 1980թ. մրցանակի դափնեկիր Ադոլֆո Պերես Էսկիվելը (Արգենտինա): 
“Նոբելյան կոմիտեն փոխել է մրցանակի հասկացությունն ու մոդելը, այն չի համապատասխանում օրենքին”,- հավելել են նրանք: Դափնեկիրները պահանջել են 1.2 մլն դոլարը չտալ ԵՄ-ին: Հոկտեմբերի 12-ին 2012 -ի Նոբելյան խաղաղության մրցանակը շնորհվել է ԵՄ-ին: Մրցանակի շնորհման համար հիմք է հանդիսացել այն փաստը, որ Փարիզյան համաձայնագրի ստորագրումից հետո Եվրոպական միությունը 60 տարի շարունակ գործել է` ելնելով դեմոկրատիայի և մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքներից: 
Դեկտեմբերին կայանալիք մրցանակաբաշխության ժամանակ սպասվում են եվրոպական 18 երկրների առաջնորդներ, ներառյալ Գերմանիայի կանցլեռ Անգելա Մեռկելին և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին: 6 հոգի, այդ թվում Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Կամերոնը՝ հրաժարվել են մասնակցությունից:




Լրահոս