
Այս օրերին Իտալիայի Ռիմինի քաղաքում անցկացվում է «VIVA – ITALY-RIMINI – 2015 » միջազգային ամենամյա երաժշտական փառատոնը: Վերջինիս շրջանակներում տեղի է ունեցել 6-8 տարեկան ջութակահարների մրցույթ: Երեւանից մրցույթին մասնակցել եւ հաղթող է ճանաչվել 7-ամյա Ալեքսանդր Խաչատրյանը:
Ալեքսանդրը սովորում է Երեւանի Ա. Չեխովի անվան դպրոցում, իսկ ջութակի դասերի հաճախում է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Արտաշես Մկրտչյանի եւ հայկական ջութակի դպրոցի նահապետներից մեկի` Պետրոս Հայկազյանի մոտ: