Դեկտեմբերի 1-ին մեկնարկում է մանկական Եվրատեսիլը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Դեկտեմբերի 1-ին  Ամստերդամ քաղաքում մեկնարկում է Մանկական “Եվրատեսիլ-2012”-ը: Այս տարի Եվրոպական հեռարձակողների միության կողմից կազմակերպված մրցույթում կմասնակցի 12 երկիր՝ Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Շվեդիան, Բելգիան, Բելառուսը, Իսրայելը, Ալբանիան, Ուկրաինան, Մոլդովան և Նիդերլանդները: “Մանկական Եվրատեսիլի երգեր” առաջին մրցույթը տեղի է ունեցել Կոպենհագենում 2003-ին: Նշենք, որ այս տարի մանկական “Եվրատեսիլ”-ում Հայաստանը ներկայացնելու է Compass band խումբը: Տղաները մրցույթին կներկայանան Sweetie baby երգով: “Compass band” խումբը ներկայացնում են Դավիթ Պարոնիկյանը (13 տարեկան), Արշավիր Գրիգորյանը (13 տարեկան), Արամ Ծատուրյանը (13 տարեկան) եւ Աբրահամ Ազնավուրյանը (12 տարեկան):




Լրահոս