ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի կողմից՝ Հայաստանի «Զվարթնոց» օդանավակայանում

Երեկ Հայաստան է ժամանել օրենքով գող Պզոյի՝ Արմեն Ղազարյանի 7-ամյա որդին: Եւ ինչպես ընդունված է՝ նրան օդանավակայանում դիմավորելու են գնացել Պզոյի հարազատներն ու ընկերները: Զարմանալի էր տեսնել այնտեղ ՀՀ ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին՝ Բուռնաշին, որը կռացել էր Պզոյի որդու առաջ, բարեւում եւ համբուրում էր փոքրիկին: Թերեւս ավելի գարշելի տեսարան դժվար էր պատկերացնել: ԱԺ պատգամավորը քծնում էր երեխային՝ հոր աչքը մտնելու համար: Արժե՞ր այդքան ցածրանալ՝ այն էլ հրապարակային: Հրավիրեիք, տուն տանեիք, ոչ թե գողի որդուն դիմավորեիք: Ի վերջո, Ձեր կարգավիճակը գողի որդուն դիմավորելու համար չի տրվել:

 

 

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ անհատ ձեռնարկատերն ի՞նչ կարգով է հանվում հաշվառումից:

Հովհաննես Գեւորգյան (55 տարեկան, տնօրեն)

ՊԱՏԱՍԽԱՆ. Անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումից հանելը կատարվում է որպես անհատ ձեռնարկատեր գրանցված անձի կամ վերջինիս կողմից լիազորված անձի դիմումով, որին կից ներկայացվում է իր կողմից տեղեկանք՝ «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջների կատարման մասին, իսկ եթե դիմումը ներկայացվում է լիազորված անձի կողմից, ապա պետք է ներկայացվի նաեւ համապատասխան լիազորագիր եւ անձնագիր:
Եթե անհատ ձեռնարկատերը մահացել է, ապա հաշվառումից հանելու դիմում կարող է ներկայացնել ցանկացած շահագրգիռ անձ՝ ներկայացնելով մահվան փաստը հավաստող փաստաթուղթ, իսկ դատական կարգով անհատ ձեռնարկատիրոջն անհայտ բացակայող ճանաչելու դեպքում՝ դատարանի որոշման պատճենը: Եթե անհատ ձեռնարկատերը ճանաչվել է սնանկ, ապա հաշվառումից հանելու դիմումի հետ մեկտեղ ներկայացվում է դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած որոշման պատճենը եւ իր կողմից տեղեկանք՝ «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջների կատարման մասին:

ՀՀ արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումից հանումը վերջինիս չի ազատում հարկային պարտավորությունները կատարելուց, ինչպես նաեւ՝ չկատարման արդյունքում սահմանված պատասխանատվությունից:

 

 

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե ի՞նչ իրավունքներ եւ պարտականություններ ունի Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին: Եվ խնդրում եմ ասեք, թե ինչ սկզբունքով է կարգավորվում Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիների զինապարտության հարցը:

Դիանա Մելքոնյան (42 տարեկան, հաշվապահ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Դ. Մելքոնյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար նախատեսված բոլոր իրավունքները եւ կրում է ՀՀ քաղաքացու համար նախատեսված բոլոր պարտականություններն ու պատասխանատվությունը, բացառությամբ ՀՀ միջազգային պայմանագրերով կամ օրենքով նախատեսված դեպքերի: Ավելացնենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ընդունած այլ պետության քաղաքացին ազատվում է պարտադիր զինվորական ծառայությունից, եթե մինչեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ընդունելը ոչ պակաս, քան 12 ամիս ծառայել է այլ պետության զինված ուժերում կամ այլ պետությունում ոչ պակաս, քան 18 ամիս անցել է այլընտրանքային զինվորական ծառայություն, բացառությամբ Հայաստանի Հանրապետության Կառավարության սահմանած պետությունների:
Այլ պետության քաղաքացիություն ընդունած Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի ազատվում պարտադիր զինվորական ծառայությունից, անկախ այն հանգամանքից՝ ծառայել է նա այլ պետությունում, թե ոչ: Երկքաղաքացին չի ազատվում զորահավաքից եւ վարժական հավաքից:

ՀՀ միգրացիոն պետական ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Վերջերս քննարկվեց «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը, որի համաձայն 1992թ. մինչ օրս պարտադիր զինծառայությունից խուսափած քաղաքացիները, ում 27 տարին արդեն լրացել է, չեն ենթարկվի քրեական պատասխանատվության միայն այն դեպքում, եթե խուսափած յուրաքանչյուր տարվա համար վճարեն 200 հազար դրամ:




Լրահոս