2012թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.4% գնաճ: Պարենային ապրանքների գները նշված ժամանակահատվածում աճել են 2.4%-ով, ոչ պարենային ապրանքներինը`0.5%-ով, իսկ ծառայությունների ոլորտում սակագների հավելաճը կազմել է 0.1%:
Տասերկուամսյա կտրվածքով (նոյեմբերը նախորդ տարվա նոյեմբերի համեմատ) գնաճը 3.6% է: Պարենային ապրանքների 2.4 % գնաճը նոյեմբերին հիմնականում պայմանավորված է ձվի, մրգի, բանջարեղենի եւ կարտոֆիլի ապրանքախմբերի 2.8-21.7% գնաճով:
2012թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.5% գնաճ, ինչը մեծապես պայմանավորվել է մշակույթի ապրանքների, գորգեղենի, կենցաղային էլեկտրաապրանքների, կոշկեղենի, վառելիքի, հագուստի եւ գործվածքի, տեքստիլեղենի, դեղամիջոցների գնաճով: Տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը: