ԿԱԽԱՂԱՆՎԵՑ «ԼՈՒՍԱՊՍԱԿ ԱՊԱԳԱՅԻ» ՀԱՎԱՏՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հայ ազգի հանճարեղ բանաստեղծի` Եղիշե Չարենցի մահվան օրն էր. ուղիղ 85 տարի առաջ նա իր մահկանացուն կնքեց այդպես էլ մինչեւ վերջ չբացահայտված հանգամանքներում: Հայաստանի վերջին տարիների քաղաքական կյանքում Եղիշե Չարենցը թերեւս ամենաարդիական հայ դասականն էր` հատկապես 2008-ի համաժողովրդական շարժման օրերին: Սակայն առավել հիշարժանը, ինչ խոսք, նրա «Մահվան տեսիլ» բանաստեղծությունն էր` Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի  կատարմամբ.
Թող ո՜չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի,
Ուրիշ ոտքեր կախաղանին թող մոտ չգան,
Եւ թող տեսնեն իմ աչքերի մեջ կախվածի,
Իմ բո՜րբ երկիր, լուսապսակ քո ապագան…
Թե ինչ եղավ դրանից հետո, եւ ով եղավ զոհը, հայտնի է բոլորին: Ընդամենը երկու ամիս հետո կայանալիք նախագահական ընտրություններից առաջ այսօր արդեն ակնհայտ է, որ այդ զոհը հերթական անգամ եղավ խաբված ու հիասթափված ժողովուրդը, որի` «լուսապսակ ապագայի» հավատքը կախաղանվեց:




Լրահոս