Թուրինի «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Անդրեա Պիռլոն կտեղափոխվի ամերիկյան «Նյու Յորք Սիթի»: Լրատվամիջոցները հայտնում են, որ երեկ ֆուտբոլիստը Նյու Յորքում ներկա է եղել բեյսբոլի խաղի և պայմանավորվել է MLS-ում հանդես եկող ակումբի հետ:
Չի բացառվում, որ հաջորդ մրցաշրջանի առաջին հատվածում Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը հանդես գա «Յուվենտուս»-ում, իսկ հետո արդեն միանա «Նյու Յորք Սիթի»-ին: