
«Մանչեսթեր Սիթի»-ն և Լոնդոնի «Չելսի»-ն հետաքրքրված են Մադրիդի «Ռեալ»-ի կենտրոնական պաշտպան Պեպեի ծառայություններով:
Լրատվամիջոցները հայտնում են, որ անգլիական թիմերը հետևում են Պորտուգալիայի հավաքականի պաշտպանի շուրջ կատարվող բոլոր իրադարձություններին: Պեպեն կարող է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում հայտնվել այլ ակումբում: Հավելենք, որ նա դեռ նոր պայմանագիր չի կնքել «արքայական ակումբ»-ի հետ: