Տիգրան Սարգսյանի կառավարությունը վերջապես լուրջ առաջընթաց է գրանցել. ՀՀ-ում աղքատությունը նվազել է: Միայն թե՝ նվազել է շատ չնչին՝ 0.8 տոկոսով: Համաշխարհային բանկի տեխնիկական աջակցությամբ իրականացված «Հայաստանի սոցիալական պատկերը եւ աղքատությունը» զեկուցման մեջ նշված է, որ 2011թ. աղքատության ցուցանիշը Հայաստանում 0.8 տոկոսով նվազել է 2010-ի նկատմամբ` կազմելով 35 տոկոս: Արձանագրենք՝ Տ. Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ առաջին անգամն է, որ աղքատությունը նվազել է, քանի որ նրա պաշտոնավարման ողջ ընթացքում աղքատությունը մեր երկրում խորացել է: Սակայն ներկայացված ցուցանիշն ուշագրավ է մեկ այլ առումով. մի կողմից ՀՀ իշխանությունները տնտեսական աճի, տնտեսական ու արդյունաբերական ակտիվության զարմանալի թվեր են նկարում, մյուս կողմից ՀՀ-ում աղքատությունը նվազում է ընդամենը 0.8 տոկոսով:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ