Հայաստանը ներկայացնող Աշոտ Դանիելյանը Բաքվում ընթացող Եվրոպական մարզական խաղերում չկարողացավ դուրս գալ սամբոյի մրցաշարի եզրափակիչ և կգոտեմարտի բրոնզե մեդալի համար:
Երևանի ժամանակով 19:40-ին նա բրոնզե մեդալի համար գոտեմարտ կանցկացնի լիտվացի Ռադվալիս Մատուկասի հետ: Սոսե Բալասանյանը և Տիգրան Կիրակոսյանը ևս հնարավորություն ստացան պայքարել բրոնզե մեդալի համար: Մեդալի համար գոտեմարտում Տիգրան Կիրակոսյանը Երեւանի ժամանակով 18:10-ին կհանդիպի բելառուս Ուլադզիսլաու Բուրցին, իսկ Սոսե Բալասանյանը կմրցի բուլղարացի Մագդալենա Վերբանովայի հետ (Երեւանի ժամանակով 18:00-ին):