Կիրառվել են կրծքագեղծի վիրահատության նոր մեթոդի առաջին քայլերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում է ԱՄՆ-ից ժամանած պլաստիկ վիրաբույժ, պրոֆեսոր  Արթուր Սալիբյանը, ով ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց   ուռուցքաբանական հիվանդությունների ժամանակ  կրծքագեղձի վերականգնման և վիրահատության  մեթոդի մանրամասները:

Արթուր Սալիբյանը շուրջ երկու տարի է, ինչ հայ մասնագետների հետ մեր երկրում  առաջինն է կատարում վիրահատության այս տեսակը: Պլաստիկ վիրաբույժ Կարեն Դանիելյանի տեղեկացմամբ`  կրծքագեղծի պահպանման վիրահատության ընթացքում կատարվում է կրծքագեղձի բուն գեղձային հյուսվածքի հեռացում և մաշկի տակ պրոթեզի տեղադրում, որի արդյունքում պահպանվում է կրծքագեղձի մաշկը և պտուկը:

«Այս վիրահատության առանձնահատկությունն այն է, որ վիրահատության ընթացքում միաժամանակ երկու մասնագետ` ուռուցքաբան և պլաստիկ վիրաբույժ են աշխատում` ստանալով նախընտրելի արդյունք»,-  նշեց մասնագետը:

Կրծքագեղձի այս վիրահատությունը շուրջ երկու տարի պարբերաբար իրականացվել է  «Քանաքեռ Զեյթուն»  և Հայ-ամերիկյան առողջության  կենտրոններում:

«Երկու տարի է, ինչ առաջին քայլերն հաջողությամբ են ընթանում, հույս ունեմ, որ մի քանի տարի անց ծրագիրն արդեն ներդրված կլինի Հայաստանում»,- ասաց Արթուր Սալիբյանը` ընդգծելով, որ վիրահատության արդյունքները  թե էսթետիկական, թե ուռուցքաբանական տեսանկյունից շատ ավելի նախընտրելի են:

Հանդիպման ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն մշակվող ծրագրի իրականացման  և մեր երկրում  լայնորեն կիրառման համար ստեղծել աշխատանքային խումբ, կկազմակերպվեն նաև մասնագետների փոխայցեր:

unnamed (3)




Լրահոս