Հունիսի 22-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ «Արի տուն» ծրագրի երկրորդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը արիտունցներին փոխանցեց նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆ. Զաքարյանը: Նա մասնավորապես նշեց. «Ձեզնից շատերն առաջին անգամ են Հայաստանում, բայց արդեն ստացել են առաջին տպավորությունները, հյուրընկալ ընտանիքներում ծանոթացել են ազգային սովորույթներին, նիստուկացին: Այս ծրագիրը համահայկական ծրագիր է, որովհետև մասնակցում են երեխաներ աշխարհի բոլոր կետերից: Սիրելի պատանիներ, Հայաստանում ձեզ սիրով սպասում են, բարով եք եկել:»:
«Արի տուն» ծրագրի երկրորդ փուլի մասնակիցներին ողջունեց նաև Վանաձորի դրամատիկական թատրոնի դերասան, ասմունքող Ջիվան Սարգսյանը:
Ելույթ ունեցավ Երևանի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի «Կռունկ» պարային համույթը:
«Արի տուն» ծրագրի երկրորդ փուլին մասնակցում է 104 երիտասարդ աշխարհի 7 երկրից՝ ՌԴ-ից, Ուկրաինայից, Բելառուսից, Վրաստանից, Լիտվայից, Սիրիայից և ԱՄՆ-ից, նաև՝ Հայաստան տեղափոխված 13 սիրիահայ պատանիներ ու աղջիկներ: